Թալիբանի մամուլի խոսնակի հայտարարությամբ խաղաղ բանակցությունները լքելով, Վաշինգտոնը ցույց տվեց իր անփորձառությունը

Խաղաղ բանակցությունների դադարեցմամբ Միացյալ Նահանգները կարող են կորցնել ավելին,-այս հայտարարությունը արել է աֆղանական ծայրահեղական «թալիբան» ​​շարժման խոսնակը: Ըստ Զաբիհուլլահ Մուջահիդի, բանակցությունները լքելով, Վաշինգտոնը ցույց տվեց իր անփորձառությունը:

Թալիբների խոսնակը նաև հայտնել է, որ թալիբները համաձայնել են բանակցություններ վարել Աֆղանստանի կառավարության հետ մինչև սեպտեմբերի 23-ը: Նշված լրատվությունը Աֆղանստանի իշխանությունները դեռ չեն հաստատել: Քաբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Աֆղանստանի նախագահի մամուլի խոսնակ, Սադիք Սադիքը հայտնել է «թալիբների» հետ հանդիպման ցանկություն:

ԱՄՆ-ի և թալիբանի միջև բանակցությունների դադարեցման պատճառը Քաբուլում տեղի ունեցած պայթյունն էր, որի հետևանքով զոհվել է ամերիկացի զինվորական: