«Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել է Աֆղանստանում ռազմական գործողություններ սկսելու մասին: Reuters գործակալության լրատվությամբ, թալիբները հայտարարում են, որ որոշումը կապված է ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականության հետ, որը նպատակ ունի արգելափակել խաղարարար բանակցություններին զինյալների մասնակցությունը:
«Թալիբան» շարժման անդամների հայտարարությամբ, ԱՄՆ-ն չունի պատերազմը ավարտելու լուրջ և անկեղծ մտադրություն: Նոր ռազմական օպերացիան կենտրոնացված է լինելու Աֆղանստանում գտնվող ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը և լրտեսներին վնասելու վրա:
2018 թվականի հոկտեմբերին Աֆղանստանում ծրագրված են խորհրդարանային և տարածաշրջանային խորհուրդների ընտրություններ: