Թաիլանդի քարանձավում արգելափակված դեռահաների էվակուացիան թարմացվեց
Թաիլանդում, քարանձավում արգելափակված դեռահասների էվակուացիան թարմացվեց։ Reuters-ի գործակալությունը այս մասին հայտարարում է Թաիլանդի կառավարության ներկայացուցիչների տեղեկության վրա հենվելով։
Թաիլանդի հյուսիսային մասում գտվող Թհամ Լուանգի քարանձավից պետք է դուրս հանեն 8 երեխայի և մեկ մարզիչի։ Երեկ ջրասուզակները կարողացան դուրս բերել 4 դեռահասի։ Նրանք գտնվում են հիվանդանոցում։ Լրատվության տեղեկությամբ, նրանց առողջական վիճակը բժիշկերը գնահատում են բավարար։
Գործակալությունում հայտնում են, որ այժմ քարանձավում ջրի մակարդակը ցածր է և էվակուացիայի գործընթացը պլանավորվածից արագ է ընթանում։
11-16 տարեկան 12 դեռահաս և նրանց 25 տարեկան մարզիչը Հունիսի 23-ին անհետացան։ Նրանք Թաիլանդի հյուսիսային մասում գտնվող Թհամ Լուանգի քարանձավ մտան, անսպասելիորեն հորդառատ անձրև եկավ, քարանձավը ջրով լցեց և խումբը չկարողացավ դուրս գալ քարանձավից։ Կորածներին 9 օր անց, քարանձավի խորքում, մուտքից 4 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերեցին։