Թաիլանդի քարանձավից դեռահասներին դուրս բերելու երրորդ փուլը սկսվել է
Թաիլանդի քարանձավից դեռահասներին դուրս բերելու երրորդ փուլը սկսվել է։ BBC-ի հայտարարությամբ, ջրասուզակները ստիպված են աշխատել շատ բարդ իրավիճակում, քանի որ ջրի մակարդակը բարձրանում է։
Գործողությանը ընդանուր առմամբ մասնակցում է 1000 անձ։ Մասնագետների հետ միասին, դեռահասներին փորձում են դուրս բերել ամբողջ աշխարհից ժամանած կամավորները։
Թաիլանդի հյուսիսային մասում գտնվող Թհամ Լուանգի քարանձավից դուրս են բերելու ևս 4 երեխայի և մարզիչի։ Փրկարարական գործողությունների շրջանակներում, երկու օրվա ընթացքում փրկարարները կարողացան դուրս բերել 8 դեռահասի։ Բժշկական կենտրոնում զննումներ անցկացնելուց հետո, բժիշկները հայտնեցին, որ երեխաները իրենց լավ են զգում։ Բավարար է նաև նրանց հոգեբանական վիճակը, սակայն դեռ մի քանի օր կմնան բժիշկների հսկողության տակ։
11-16 տարեկան 12 դեռահաս և նրանց 25 տարեկան մարզիչը Հունիսի 23-ին անհետացան։ Նրանք Թաիլանդի հյուսիսային մասում գտնվող Թհամ Լուանգի քարանձավ մտան, անսպասելիորեն հորդառատ անձրև եկավ, քարանձավը ջրով լցեց և խումբը չկարողացավ դուրս գալ քարանձավից։ Կորածներին 9 օր անց, քարանձավի խորքում, մուտքից 4 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերեցին։