Թաիլանդի կառավարությունը հայտարարում է, որ քարանձավում մնացած 4 տղային և մարզիչին դուրս կբերեն այսօր
Թաիլանդի կառավարությունը խոսք է տալիս, որ այսօր դուրս կբերեն քարանձավում մնացած բոլոր մարդկանց։ Ինչպես փրկարարական գործողության գործալաությունում են հայտնում, ջրասուզակները քարանձավ մտան առավոտ ժամը 10։00-ին և յուրաքանչյուր տղային դուրս հանելը կտևի 6 ժամ։
Ինչպես միսիայի ղեկավար անձիք են հայտնում, այսօր քարանձավում գտվող 4 տղային և մարզիչին դուրս կբերեն։ Գործողությունը երեկվա համեմատ ավելի երկար կտևի, քանի որ քարանձավը պետք է լքեն նաև փրկարարները, բժիշկները և նրանց մոտ գտնվող ծովային հետնորդները։
Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ փրկված երեխաների մի մասին այցելեցին ծնողները։ Նրանց ցույց տվեցին ապակուց այն կողմ գտվող իրենց երեխաներին։ Կառավարությունը կրկին չի նշում քարանձավից դուրս բերած երեխաների ինքնությունը։
Հիշեցնենք, որ Թաիլանդում քարանձավից երեխաներին դուրս բերելու գործողության երրորդ և որոշիչ փուլը այսօր առավոտ սկսվեց։ Երեխաներին դուրս բերելու համար քարանձավ մտավ 19 ջրասուզակ։