Թաիլանդի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է վեց մարդ

10:29, 07.08.2026

Թաիլանդի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է վեց մարդ, որոնցից մեկը ուսուցիչ է, իսկ 15-ը վիրավորվել են. այս մասին հայտնում է «ԲիԲիՍի»-ն:  

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի արվարձանում՝ Նոնթաբուրի նահանգում գտնվող Debsirin դպրոցում:  

Տեղական լրատվամիջոցների և ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը դպրոցի իններորդ դասարանի 14-ամյա աշակերտ էր: Տարածված տեղեկությունների համաձայն՝ նա հրաձգությունից հետո ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին:  

Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության և իրավապահ մարմինների աշխատակիցները:  

Թաիլանդում Debsirin դպրոցը համարվում է ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը, որն երկրի ողջ տարածքում ունի մի քանի մասնաճյուղ:  

Ի գիտություն, Թաիլանդում հրազենի մասին օրենսդրությունը խիստ է, և զենքի ապօրինի պահումը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ: Չնայած դրան, վերջին տարիներին Թաիլանդում բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել:

Նմանատիպ