Արարատ Միրզոյան. Հայաստանը մտադիր չէ վերադառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն

15:18, 28.10.2026

Հայաստանը մտադիր չէ վերադառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն,- ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք վաղուց դադարեցրել ենք մասնակցել այս կառույցի աշխատանքներին և սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Եթե մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը՝ չգիտեմ, թե որքանով է քարտուղարությունն իրավասու դա անել, մեկնաբանում են այս հարցը, ապա դա անում են ապարդյուն։ Մենք չենք փոխի մեր դիրքորոշումը և մտադիր չենքվերադառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն», – ասել է Միրզոյանը։

Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հեռացվի կազմակերպությունից։

Նմանատիպ