Իսպանիայում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորվել է 179 մարդ
Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վիրավորվել է 179 մարդ։
Մադրիդի և Անդալուսիայի միջև արագընթաց երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է։
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մադրիդ-Սևիլիա երթուղով երթևեկող երկու գնացքներ են բախվել՝ Siemens-ի կողմից արտադրված Renfe AVE գնացքը, որը տեղափոխում էր 397 ուղևոր, և Hitachi Iryo գնացքը, որը տեղափոխում էր 147 ուղևոր։
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բախման պահին գնացքը գործել է «կողմնակի ազդանշանի արգելափակման» (BSL) ռեժիմով, որը պայմանավորված է եղել LZB համակարգի անսարքությամբ, որը ապահովում է շարժման լիակատար անվտանգությունը։