Թաիլանդ-Կամբոջայի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ և տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները
Թաիլանդ-Կամբոջայի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ և տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ BBC-ի փոխանցմամբ՝ երկրների միջև հակամարտությունը ստիպել է տեղահանել տեղի բնակիչներին Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող վեց նահանգներում և Կամբոջայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան հինգ նահանգներում։
Բացի այդ, Թաիլանդի թագավորական ռազմաօդային ուժերը հաստատել են, որ օդային հարվածներ են հասցրել թշնամուն, սակայն հրաժարվել են մանրամասնել գործողությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հուլիսին երկու երկրների միջև հրադադարի համաձայնագիր էր կնքել, կոչ է արել երկու կողմերին լիովին կատարել իրենց պարտավորությունները։
Տեղեկության համար՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումը սկսվել է 2 օր առաջ։ Կամբոջական կողմը պնդում է, որ Թաիլանդը կրակ է բացել խաղաղ բնակիչների վրա։ Իր հերթին, թաիլանդական կողմը մեղադրում է Կամբոջային խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ։