Թուրքիայի Մերսին քաղաքից դուրս եկած գնածքը՝ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի մայրուղուվ Բաքու կհասնի 80 ժամում
Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծով գնածքը այս անգամ Թուրքիայից ուղևորվելու է Ադրբեջան: Բեռնված գնացքը, որը պետք է հասնի Բաքու արդեն դուրս է եկել Մերսին նավահանգստից:
Գնացքը կազմված է 16 վագոնից և 32 բեռնավագոնից: 650 տոննա բեռը կազմված է գյուղատնտեսական արտադրանքից և կեռամիկական նյութերից:
Ինչպես նշել է Թուրքիայի երկաթգծի ներկայացուցիչը, նոր մայրուղին հնարավորություն կտա բեռները Թուրքիայից Ադրբեջան տեղափոխել 75-ից 80 ժամում, Թուրքմենստան 100 իսկ Ղազախստան 180 ժամում: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 30-ին:
Ինչպես առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը, երկաթգիծը ուղևորափոխադրումները կսկսի 2018 թվականի առաջին կեսից:
Հեղինակ -
Edgar Barsegyan