Թիվ 51 և առաջին էքսպերիմենտալ դպրոցների տնօրենները հարցաքննվում են ոստիկանության գլխավոր վարչությունում
Առաջին էքսպերիմենտալ դպրոցի տնօրեն Խաթունա Բարաբաձեին այս րոպեներին հարցաքննում են Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում: Նշենք, որ հարցաքննվում է նաև թիվ 51 հանրային դպրոցի տնօրեն Մանանա Թուրքիան:
Հիշեցնենք, Խորավայի փողոցում դեկտեմբերի 1-ին անչափահասների միջև դիմակայության արդյունքում զոհվել է երկու անչափահաս: Նրանք թիվ 51 դպրոցի աշակերտներ էին: Ինչ վերաբերում է սպանության մեջ մեղադրվող անչափահասներին, նրանք առաջին էքսպերիմենտալ դպրոցի աշակերտներ են:
Դատախազությունը սպանության մեջ մեղադրվող երկու անչափահասի ենթարկել է քրեական պատասխանատվության:
Այսօրևեթ Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց կիրառել է նախնական կալանք:
Այս գործով, հանցանքը թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է ևս երեք մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan