Գործադուլավոր հանքափորները դուրս են եկել հանքավայրից, Տղիբուլիի շրջանի մեծամասնական պատգամավորի հետ միասին:
Բեժան Ծաքաձեի խոսքով, բողոքի ակցիան ավարտվել է:
Ըստ մեծամասնական պատգամավորի, աշխատանքը կվերսկսվի վաղը առավոտյան: Հանքափորների պահանջները կքննարկվեն հատուկ հանձնաժողովի կողմից, որը կազմված կլինի վարչակազմի, հանքափորների և արհմիությունների ներկայացուցիչներից: