Տեխասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 5-ի,կա 20-ը վիրավոր
Տեխասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 5-ի,կա 20-ը վիրավոր: Ինչպես հաղորդել են ոստիկանությունից, հանցագործը սպանվել է իրավապահների հետ դիմակայության ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Միդլենդ և Օդեսա քաղաքներում:
Տարածված լրատվությամբ, հանցագործը սկզբում կրակել է իր մեքենայից, որից հետո առևանգել է ԱՄՆ-ի փոստին պատկանող մեքենան և դիմել փախուստի:
Զոհերի թվում կա երկու տարեկան երեխա: 7 վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է:
Տեխասում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացվել է նաև ԱՄՆ-ի նախագահը:
Ավելի ուշ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է աշխատել Կոնգրեսի երկու պալատների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն երկրում մասսայական սպանությունները դադարեցնելու համար: