Տեխաս նահանգում տեղի ունեցած կրակոցներից վիրավորվել է քսան մարդ: Լրատվությունն այս մասին տարածում է «Սքայ նյուսը»: Ոստիկանության տվյալներով, հարձակվողները եղել են երկու մեքենայով: Դեպքը տեղի է ունեցել Միդլենդում և Օդեսայում:
Տարածված լրատվությամբ հարձակվողներից մեկը ձերբակալված է:
Երկրորդ հանցագործը առևանգել է ԱՄՆ-ի փոստին պատկանող մեքենան և նրան փնտրում է ոստիկանությունը:
Միջադեպի պատճառով, Տեխասի համալսարանի ուսանողներից պահանջել են ձեռնպահ մնալ հանրակացարանը լքելուց: