Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 82-ի

10:50, 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն աճում է։ Վերջին տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 82 մարդ, այդ թվում՝ 28 երեխա։

Քերի շրջանում՝ Գվադալուպե գետի ափին գտնվող քրիստոնեական ամառային ճամբարի 11 դեռահաս և ճամբարի տնօրենը դեռևս անհետ կորած են։

Տեխասի նահանգապետը զգուշացնում է բնակիչներին, որ դեռևս կա աղետի կրկնության վտանգ և կոչ է արել Քերի շրջանում գտնվող Հանթի բնակիչներին տեղափոխվել ավելի բարձր վայրեր։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Տեխասում տեղի են ունեցել ուժեղ ջրհեղեղներ։ Աղետից ամենաշատը տուժել է Քերի շրջանը։

Նմանատիպ