Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով ութ մարդ է զոհվել
Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով ութ մարդ է զոհվել

Տեխաս նահանգի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով ութ մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։ Նրանց թվում են երեխաներ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ ևս յոթ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ բժիշկների՝ տուժածների տարիքը տատանվում է 5-ից 51 տարեկան։

Դեպքը տեղի է ունեցել Ալեն քաղաքում, որը գտնվում է Դալլասից հյուսիս։

Ականատեսների վկայությամբ՝ առևտրի կենտրոնում անհայտ տղամարդը սկսել է աննպատակ կրակել։ Ոստիկանները վերացրել են հարձակվողին.

Հանցագործի ինքնությունը և շարժառիթը դեռևս անհայտ են։

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով՝ Ալեն քաղաքում «անասելի ողբերգություն է տեղի ունեցել»։ Նա խոստացել է օգնել տեղական իշխանությանը։

ԱՄՆ-ում այս տարի գրանցվել է հրազենով կատարված զանգվածային սպանության 198 դեպք։