Տեղի առողջապահության նախարարության տվյալներով, Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 43-ի
Իսրայելական ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 43-ի: Այդ մասին տեղեկատվություն է տարածում Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը:
Ըստ հաղորդագրությունների, զոհվածների թվում են 13 երեխա և երեք կին: Արաբական անկլավի դեմ ավիահարվածների արդյունքում 296 պաղեստինցի է վիրավորվել:
«Համաս» արմատական խմբավորման տվյալներով, իսրայելական ավիահարվածները ոչնչացրել են Գազայի հատվածում ոստիկանության բոլոր շենքերը:
Իսրայելում հայտարարում են, որ ավիահարվածների թիրախը դարձել են «Համասի» ռազմական հետախուզությունը և «Համասի» անդամների տները: