Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները ցույց են անցկացնում
Թբիլիսիում անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների ակցիան։
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են Ազատության հրապարակի ուղղությամբ։ Նրանք սկզբում հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ հետո կանգ առան խորհրդարանի մոտ։
Երթի մասնակիցները բողոքում են նոյեմբերի 28-ին «Վրացական երազանքի» կայացրած որոշման դեմ, պահանջում են նաեւ վերընտրություններ եւ ազատ արձակել հանրահավաքի ժամանակ բերման ենթարկվածներին։
Տեղեկատվության համար՝ օրվա ընթացքում տարբեր վայրերում եւս մի քանի երթ է նախատեսվում։