Տեղական մամուլի լրատվությամբ, Մալթայում կրակոցների հետևանքով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի:
Տեղական մամուլի լրատվությամբ, Մալթայում կրակոցների հետևանքով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի:

Մալթայում, Բիրզեբուջա քաղաքում կրակոցների հետևանքով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի: Լրատվությունն այս մասին տարածում է «Մալթա թուդեյը»: Տարածված լրատվությամբ, միջադեպի ժամանակ մահացել է Կոտ Դյուարի քաղաքացի:

Գործակալության փոխանցմամբ, վիրավոր է նաև Գանայի քաղաքացի: Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան վիրահատել են:

Այս պահին ոստիկանությունը որոնում է հարձակվողին, որը տեղաշարժվում է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով: Հավանաբար նա կրակ է բացել ավտոմեքենայից:

Ականատեսների խոսքերով, այն վայրում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, հաճախ տեղաշարժվում են ներգաղթյալները:

Ոստիկանությանը հարձակման մասին տեղեկացրել է տուժածներից մեկը: Հետաքննությունը շարունակվում է:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում դեռևս չեն հաստատում այն փաստը, որ կրակոցների ժամանակ վիրավորված անձանցից մեկը Վրաստանի քաղաքացի է: