Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունաստանում վրացի տղամարդ է սպանվել
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունաստանում վրացի տղամարդ է սպանվել

Հունաստանում իր տան մոտ 41-ամյա վրացի տղամարդ է սպանվել։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 1-ին Աթենքի արվարձաններում։

Ինչպես հաղորդում են հունական լրատվամիջոցները, տղամարդուն կրակել են այն ժամանակ, երբ նա ընտանիքի հետ միասին տուն էր վերադառնում։

Ականատեսների վկայությամբ՝ նրանք 4-5 կրակոց են լսել։

Ոստիկանությունը հայտնում է, որ սպանվածը նախկինում դատապարտվել է բնակարան կողոպտելու համար։

Ոստիկանությունը փնտրում է սպանության կասկածյալին։ Ըստ տեղեկությունների՝ նա հանցագործության վայրից թաքնվել է ոտքով։