Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի խումբ քաղաքացիներ գրավել են Ալմաթիի օդանավակայանը

21:09, 05.01.2022

Մի խումբ քաղաքացիներ գրավել են Ղազախստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Ալմաթիի օդանավակայանը։ Այս մասին տեղեկությունը տարածում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հենվելով ղազախական լրատվամիջոցների վրա։

Լրատվամիջոցների տվյալներով՝ օդանավակայանից տարհանվել են ուղևորներն ու անձնակազմը։ Նախնական տվյալներով՝ օդանավակայանում այս պահին մոտ 45 ցուցարար կա։

Միջազգային ավիաընկերությունները չեղարկում են թռիչքները Ալմաթիի օդանավակայանում։ Մասնավորապես, «Բելավիա» և «Ադրբեջանական» ավիաընկերությունները չեղարկել են Մինսկի և Բաքվից Ալմաթի թռիչքները։ Քուվեյթյան Jazira Airways ընկերության կողմից դադարեցվել են դեպի Ղազախստան թռիչքները։ Երեկոյան Ալմաթի չվերթը չեղարկվել է ռուսական Աերոֆլոտը

Նմանատիպ