Ծովահենների կողմից նավի առևանգման փաստը դեռ չի հաստատվել, սակայն քննարկում ենք բոլոր տարբերակները. Վլադիմիր Կոնստանտինիդ
Ծովահենների կողմից նավի առևանգման փաստը դեռ չի հաստատվել, սակայն քննարկում ենք բոլոր տարբերակները,-այս մասին արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Կոնստանտինիդը հայտարարել է, մեկնաբանելով Պանամայի դրոշի ներքո լողացող «Պանտելենա» նավի անհետացման փաստը մեկնաբանելիս:
«Պանտելենա» նավի վրա աշխատում է 17 վրացի նավաստի: Նավի հետ կապը կտրվել է օգոստոսի 14-ին:
Ինչպես առաջին ալիքին ասել է Կոնստանտինիդը, «Պանտելենան» իրականացնում էր նավթի փոխադրում: Նրա լրատվությամբ, որոնողափրկարարական օպերացիան իրականացնում է հունական Lotus Shipping ընկերությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan