Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունները ուղղված են Վրաստանի ինքնիշխանության դեմ և իրենից ներկայացնում են ազգային զտման օրինականացման հերթական անհաջող փորձ.  Վլադիմիր Կոնստանտինիդ
Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունները ուղղված են Վրաստանի ինքնիշխանության դեմ և իրենից ներկայացնում են ազգային զտման օրինականացման հերթական անհաջող փորձ. Վլադիմիր Կոնստանտինիդ

«Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունները ուղղված են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ  և իրենից ներկայացնում են ազգային զտման օրինականացման հերթական անհաջող փորձ»,-այս հայտարարությունը արել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոնստանտինիդը:

Նրա խոսքով, այսպես կոչված ընտրությունները չեն ունենա որևէ օրինական արդյունք, քանցի  դրանք սկզբունքորեն հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին:

«Այսպես կոչված ընտրությունները ուղղված են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ  և իրենից ներկայացնում են ազգային զտման օրինականացման հերթական անհաջող փորձ: Այն ֆոնին, երբ Աբխազիայի տարածքից վտարվել են հարյուր հազարավոր մարդ, բնական է, այսպես կոչված ընտրությունները չեն ունենալու որևէ արդյունք, քանցի  դրանք սկզբունքորեն հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին:

Միջազգային հանրությունը չի հանդուրժելու Վրաստանի բռնազավթմանը և բռնազավթված տարածաշրջաններում տեղի ունեցող անօրինականությանը, ինչպես նաև սահմանների ապօրինի փոխելու փորձիմ, մարդու իրավունքների կոպիտ խախտումերին, մարդկանց առևանգմանը և այլ անօրինական գործողություններին, ինչպիսիք են բորդերիզացիան, արհեստական ​​պատնեշների տեղադրումը և այլն: Արտաքին գործերի նախարարությունը դիմել է միջազգային հանրությանը, պատշաճ կերպով արձագանքելու, համապատասխան գնահատականներ տալու և արդյունավետ քայլեր ձեռնարկելու խնդրանքով», – հայտարարել է Կոստանդինին:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով, բռնազավթիչների ռեժիմը, տարածաշրջան որոշ անձանց տանելով և դրանց դիտորդներ անվանելով փորձում է օրինականացնել գործընթացը:

Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված նախագահական ընտրությունները տեղի են ունենում այսօր: Ինչպես փոխանցում է բռնազավթիչների ռեժիմը «նախագահի համար պայքարում է իննը թեկնածու, այդ թվում ՝ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան»: Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջանում բացված է «35 ընտրատարածք և 152 տեղամաս»: