Լրատվությունը, որ նախագահի Եվրոպա այցից հետո վրաց ներգաղթյալների վիճակը վատթարացել է, արհեստականորեն տարածված, անհասկանալի նարատիվ է. Վլադիմիր Կոնստանտինիդ

13:47, 23.04.2019

Մամուլում տարածված լրատվությունը, որ Եվրոպայում կառավարության ներկայացուցիչների, կամ նախագահի այցից հետո վրաց ներգաղթյալների վիճակը վատթարացել է, արհեստականորեն տարածված, անհասկանալի նարատիվ է,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոնստանտինիդը:

Նրա խոսքով, Եվրամիության երկրների մեծամասնությունը Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցուցակում, որը նշանակում է, որ Եվրամիությունը ճանաչում է Վրաստանում մարդու իրավունքների հիմնական չափանիշների պաշտպանությունը:

Արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Եվրոպայում ներգաղթի տեսանկյունից լուրջ խնդիրներ կան, որը կապված է աշխարհի տարբեր երկրներից ներգաղթյալների հոսքի ավելացման հետ:

Նմանատիպ