«Ծիգնեբիս թարոյի» մասնակից Նիկա Սվանիձեին դատարանն ազատ է արձակել բանավոր նախազգուշացման հիման վրա
«Ծիգնեբիս թարոյի» մասնակից Նիկա Սվանիձեին դատարանն ազատ է արձակել բանավոր նախազգուշացման հիման վրա

«Ծիգնեբիս թարո» նախագծի մասնակից Նիկա Սվանիձեին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Կոբա Չագունավան մասամբ ճանաչեց վարչական իրավախախտ և բանավոր նախազգուշացման հիման վրա ազատ արձակեց։

Նիկա Սվանիձեին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Դատավորը համարեց, որ գործով ներկայացված ապացույցներով խուլիգանության փաստն ապացուցված չէ, և ակնհայտ է ոստիկանի օրինական պահանջին անհնազանդությունը։

ՆԳՆ-ն պահանջել է Նիկա Սվանիձեին ճանաչել վարչական իրավախախտ և հայտարարել է, որ Սվանիձեն հայհոյել է հանրահավաքի ժամանակ և չի ենթարկվել ոստիկանի՝ տարածքը լքելու պահանջին։

Պաշտպանական կողմը չհամաձայնեց նշված դիրքորոշման հետ։ Փաստաբան Միխեիլ Թաթարիձեի խոսքով՝ Նիկա Սվանիձեն որևէ տեսակի իրավախախտում չի կատարել, և գործում չկա որևէ ապացույց, որը հաստատում է այդ փաստը։ Դատավարությանը փաստաբանը ներկայացրել է նաև տեսաապացույցներ, որտեղ երևում է, որ Նիկա Սվանիձեն հանրահավաքի ժամանակ ագրեսիա չի ցուցաբերում և անհասցե չի հայհոյում։ Նյութում երեւում է նաեւ նրա ձերբակալության ընթացքը։ Դատաքննության ընթացքում կողմերը հարցաքննել են նաեւ վկաներին։