Ճշտվել է միասնական ազգային քննությունների անցկացման կարգը
Ճշտվել է միասնական ազգային քննությունների անցկացման կարգը

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, քննություններին մասնակիցների առողջության առավելագույն պաշտպանությունն ապահովելու և միաժամանակ քննչական  գործընթացը համակարգված կերպով իրականացնելու համար, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խորհուրդ մտնող նախարարությունների համակարգված աշխատանքով, ճշտվել է միասնական ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսային քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի անվտանգ անցկացման կարգը,- այս մասին ասված է՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարածած տեղեկատվության մեջ:

Ըստ նրանց, հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի հանձնարարականների համաձայն, քննություն հանձնողների և դիտորդների մուտքը յուրաքանչյուր քննչական հատված թույլատրվելու է միայն քննչական տարածքի 50 տոկոսի վրա: Յուրաքանչյուր գրասեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանիչ վահանով/պատնեշով,  սեղանների միջև հեռավորությունը կլինի առնվազն երկու մետր:

«Նախատեսելով այս ամենը, առողջապահության ոլորտի մասնագետների հանձնարարականների հիման վրա, քննությունների անցկացման կանոնակարգում մտցվել է փոփոխություն. Սեղանների վրա գտնվող պաշտպանիչ վահանների, ջերմասքրինինգի, համապատասխան հեռավարության պաշտպանության և կորոնավիրուսի տարածման կանխարգելման կապակցությամբ բոլոր հանձնարարականների կատարման դեպքում, դիմորդներին հնարավորություն է տրվում քննությունը հանձնել առանց դիմակի»,- ասել են կրթության նախարարությունում:

Ըստ նրանց, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության և հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի (ECDC) հանձնարարականներով հստակեցվել են, որ բնական օդափոխության պայմաններում թույլատրվում է օդորակիչներիօգտագործումը: Միացված օդորակիչների պայմաններում դիմակ կրելը պարտադիր է:

Կրթության նախարարությունում պարզաբանում են, որ օդորակիչների օգտագործումը թույլատրվում է՝ ստորև նշված նորմերի պաշտպանությամբ.

«Օդորակիչ օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել.

• ֆիզիկական հեռավարություն

• Պետք է պահպանել ձեռքի հիգիենան

• Շնչառական վարվելակարգը

• Դիմակ պարտադիր կրելու կարգը

• Օդորակիչից դուրս եկող օդը չպետք է ուղղվի մարդկանց ուղղությամբ

• Անհրաժեշտ է պատուհանը մշտապես լինի բաց, քանի որ արգելափակված տարածքում վարակի փոխանցման ռիսկը մեծ է

• Նույն օդի շրջանառությունը չի թույլատրվում

Հարկ է նշել, որ առողջության անվտանգության հետ կապված բոլոր նորմերը պետք է լինեն պահպանված:

2020 թվականի միասնական ազգային քննությունները սկսվելու են հուլիսի 6-ին և ավարտվելու են հուլիսի 25-ին, դրամաշնորհային մրցույթը տեղի կունենա հուլիսի 25-ին, իսկ մագիստրոսի քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից օգոստոսի 4-ը: