Այս տարի 28 740 դիմորդ դարձել է ուսանող, նրանցից 6 546-ն՝ ստացել դրամաշնորհ
Այս տարի 28 740 դիմորդ դարձել է ուսանող, նրանցից 6 546-ն՝ ստացել դրամաշնորհ

2019 թվականի միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքներով, բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու իրավունք է ձեռքբերել 28 740 դիմորդ, որը նշանակում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում քննություններին գրանցված դիմորդներից ընդունվել է մոտ 71%-ը:

Դիմորդները գրանցման և պետական ուսումնական դրամաշնորհի ձեռքբերման մասին տեղեկություն կարող են տեսնել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge կայքէջում՝ այսօրվանից:

Ըստ արդյունքների, պետական դրամաշնորհ է ստացել 6 546 դիմորդ, պետության կողմից ֆինանսավորված կրթական ծրագրերին գրանցվել է 4 777 ուսանող: Միևնույն ժամանակ, վրաց լեզվի նախապատրաստական ծրագրին ընդունվել է 1 335 դիմորդ:

Այս տարի ազգային քննություններին գրանցվել էր 41 000 դիմորդ: Նախնական արդյունքները հրապարակվելուց հետո դիմորդները հնարավորություն ունեին բողոքարկել ստացած միավորը:

2019 թվականի միասնական ազգային քննությունները մեկնարկել էին հուլիսի մեկին: Վրաստանի ողջ մասշտաբով, 11 քաղաքում գործում էր քննության 23 կենտրոն: