Ճիաթուրայի քաղաքապետ Պաատա Նադիրաձեն հրաժարական է տվել:
Նադիրաձեն հրաժարականի կոնկրետ պատճառների մասին այս պահի դրությամբ չի խոսում և հայտարարում է, որ պատճառների առնչությամբ հայտարարություն կանի առաջիկայում:
Պաատա Նադիրաձեն Ճիաթուրայի քաղաքապետ էր դարձել 2017 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Իմերեթիի առաջին փոխնահանգապետի պաշտոնը: