Ճգնաժամը բոլորին ցույց տվեց, որ երկրի կառավարման սանձերը հուսալի ձեռքերում են, «վրացական երազանքը» խաղաղության և կայունության երաշխիքն է. Բիձինա Իվանիշվիլի
Ճգնաժամը բոլորին ցույց տվեց, որ երկրի կառավարման սանձերը հուսալի ձեռքերում են, «վրացական երազանքը» խաղաղության և կայունության երաշխիքն է,- այս մասին «վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Կոջորիում, կուսակցության մեծամասնական պատգամավորների թեկնածուներին ներկայացնելու ժամանակ:
Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» թիմին, համավարակաբաններին, բժիշկներին և հասարակությանը:
«Ես ուրախ եմ, որ մենք շատ շուտ վերադարձանք մեր բնականոն կյանքին: Ես ցանկանում են սկսել շնորհակալությունով: Շնորհակալություն համավարակաբաններին և բժիշկներին: Շնորհակալություն «Վրացական երազանքի» թիմին, որը անձնուրաց աշխատել է և փրկել երկիրը մեծ աղետից: Հատուկ շնորհակալություն իմ ժողովրդին, ովքեր ցուցաբերեցին բարձր սոցիալական մշակույթ, վստահեցին կառավարությանը և համախմբվեցին նրա շուրջ:
Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որ Վրաստանը լինի կանաչ գոտի: Ճգնաժամը բոլորին ցույց տվեց, որ երկրի կառավարման սանձերը հուսալի ձեռքերում են, «վրացական երազանքը» խաղաղության և կայունության երաշխիքն է,- ասել է Բիձինա Իվանիշվիլին: