Ճապոնիայում տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 30 մարդ
Ճապոնիայում տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 30 մարդ

Ճապոնիայում տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 30 մարդ, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։

Ըստ հաղորդագրությունների, 90 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։

Երկրաշարժի պատճառով երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է, և հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Երկրի հյուսիսարևելյան շրջանում՝ Աոմորի պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ցունամիի մասին նախազգուշացումը չեղարկվել է։

Իշխանությունները նաև կոչ են անում բնակիչներին առնվազն մեկ շաբաթ ծայրահեղ զգույշ լինել։