Ճապոնիայում հրաբխի ժայթքման հետեւանքով ձյան զանգվածակույթը թափվել է հանգստավայրի վրա

14:35, 23.01.2018

Ճապոնիայի Կուսացու լեռնադահուկային հանգստավայրում հրաբուխ է ժայթքել, ինչի հետևանքով ձյան հսկա զանգվածակույտը թափվել է հանգստավայրի վրա: Զոհվել է 1 մարդ, 12 լեռնադահուկորդ վնասվածքներ են ստացել, չորս զինծառայող դեռ չի հայտնաբերվել, հաղորդում է  The Guardian-ը:

Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է, որ հրաբուխը ակտիվության նշաններ ցույց չէր տալիս, այդ իսկ պատճառով ժայթքման մասին հաղորդումներ չեն եղել:

Նմանատիպ