Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել

17:42, 28.07.2026

Լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Ճապոնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով Կումամոտոյի նահանգում առնվազն 50 մարդ է տուժել: Մասնակիորեն փլուզվել է առևտրի կենտրոններից մեկը: Իշխանությունները մտավախություն ունեն, որ հնարավոր է լինեն նաև զոհեր:

Այս պահի դրությամբ առևտրի կենտրոնի տարածքում քաղաքացիներ են արգելափակված, որոնք չեն կարողանում դուրս գալ: Ինչպես գրում են լրատվամիջոցները, տարածքում հնչել է նաև պայթյունի ձայն, ինչին հաջորդել է հրդեհ:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ մի քանի մարդ տուժել է արագընթաց գնացքում, որը տեղաշարժվում էր երկրաշարժի պահին: Վնասվել են նաև ավտոճանապարհները:

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հայտարարությամբ՝ փրկարարական գործողություններում ներգրավված է շուրջ 3 600 զինվորական:

Այս պահի դրությամբ ցունամիի սպառնալիքի մասին զգուշացումը չեղարկվել է:

Նմանատիպ