Ճապոնիային է մոտենում «Հագիբիս» հզորագույն թայֆունը
Ճապոնիային է մոտենում «Հագիբիս» հզորագույն թայֆունը

Ճապոնիային է մոտենում «Հագիբիս» հզորագույն թայֆունը: Աղետը դեպի կղզիներ է տեղաշարժվում հարավ-արևելքից և, հավանաբար, շաբաթ օրը կհասնի Տոկիո և դրա մերձակայք:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, մեկ վայրկյանում 50-70 մետրի հասնող քամու արագությամբ տեղաշարժվող «Հագիբիսը» իր մասշտաբով հնարավոր է, դառնա ավերիչ:

Օդերևութաբաններն աղետը համեմատում են 1958 թվականի «Իդա» թայֆունի հետ, որի հետևանքով զոհվել է 1269 մարդ:

Երկրի վարչապետը կառավարությանը բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կոչ է արել: Ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 800 չվերթ: