Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հայտարարությամբ՝ Ճապոնիան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ երկրի գործընկերների հետ համագործակցությամբ։
«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դեռ շարունակվում է։ Կարևոր է, որ Ռուսաստանի ագրեսիան հնարավորինս շուտ ավարտվի։ Ճապոնիան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ նույնանման դիրքորոշում ունեցող երկրների հետ սերտ համագործակցությամբ՝ զուգահեռաբար հարգելով ուկրաինացի ժողովրդի կամքը», – նշել է Սանաե Տակաիչին։
Ինչպես պարզաբանել է Տակաիչին, այժմ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև լարված հարաբերություններ են։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ճապոնիայի կառավարության քաղաքականությունը տարածքային հարցի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ մնում է անփոփոխ։