Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանում

10:36, 28.10.2024

Ճապոնիայի իշխող կոալիցիան՝ «Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության» գլխավորությամբ, կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Իշխող կոալիցիան ստացել է 215 մանդատ, ինչը շատ ավելի քիչ է, քան նախկինում ունեցած 279 մանդատները։

Ինչպես գրում է «Reuters»-ը, սա կոալիցիայի համար վատագույն ընտրական արդյունքն է այն բանից հետո, երբ նրանք կարճ ժամանակով կորցրել են իշխանությունը 2009 թվականին։ Հիմնական ընդդիմադիր «Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցությունը» ստացել է շուրջ 148 մանդատ։

Ըստ սահմանադրության՝ կուսակցություններն այժմ ունեն 30 օր՝ որոշելու, թե որ կուսակցությունը կարող է կառավարել, և դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կարող է մնալ երկրի ներկայիս վարչապետ Շիգերու Իշիբան։

Ընտրություններում աջակցություն են ստացել նաև փոքր կուսակցությունները, և նրանց դերը բանակցություններում կարող է որոշիչ լինել։ Իշիբան արդեն ընդունել է իր պարտությունը և ասել, որ կընդունեն ընտրությունների արդյունքները։

«Ճապոնիայի ժողովուրդը մեծ ցանկություն է հայտնել, որ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը դառնա մի կուսակցություն, որը գործում է ժողովրդի կամքին համապատասխան»,- ասել է ներկայիս վարչապետը։

Նմանատիպ