Ճապոնիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն
Ճապոնիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Պատճառը Ճապոնիայի իշխանությունների կողմից Կուրիլյան կղզիների մասին հայտարարությունն էր:
Մոսկվայի դժգոհությունը առաջացրել է Ճապոնիայի վարչապետ, Սինձո Աբեյի հայտարարությունը, որն ասել է, որ Կուրիլյան կղզիների Ճապոնիային փոխանցման հետ կապված հարկավոր է նախատեսել կղզու բնակչության կարծիքը:
Կռեմլի դժգոհությունը առաջացրել է Աբեյի ևս մեկ հայտարարություն, որտեղ նա ասել է, որ Ճապոնիան պատրաստ է հրաժարվել Կուրիլյան կղզիների հետպատերազմյան փոխհատուցումը վճարելուց:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Ճապոնիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին պարզաբանվել է, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների լիդերների միջև ձեռք բերված համաձայնություններին:
Ռուսաստանի և Ճապոնիայի առաջնորդները 2018 թվականի նոյեմբերին պայմանավորվել են, որ արագացնելու են Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղարարար համաձայնագրի ձևակերպումը: Կոնկրետ, խոսքը վերաբերում է 1956 թվականի հռչակագրում գրված պայմաններին վերադարձին, որի համաձայն Մոսկվան Տոկիոյին է փոխանցելու խնդրահարույց չորս կղզիներից երկուսը:
Հեղինակ -
Edgar Barsegyan