Ճապոնիայի արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում ժայթքել է Սակուրաջիմա հրաբուխը
Ճապոնիայի արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում մի քանի անգամ հրաբուխ է ժայթքել։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ Սակուրաջիմա հրաբուխը ժայթքել է Կյուսյու կղզու հարավային մասում։ Ավելի ուշ գրանցվել է ևս երկու ժայթքում։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սա հրաբխի առաջին ժայթքումն է գրեթե 13 ամսվա ընթացքում, երբ ժայթքված մոխրի բարձրությունը հասել է 4 կիլոմետրի։
Բացի այդ, հրաբխի ժայթքման պատճառով Կագոշիմա քաղաքի օդանավակայանում չեղարկվել է 30 չվերթ։
Սակուրաջիման Ճապոնիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, և տարբեր մակարդակի ժայթքումներ պարբերաբար տեղի են ունենում։