Ճապոնիան բնակչությանը զգուշացնում է ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին՝ կապված Տոկիոյին մոտեցող հզոր թայֆունի հետ
BBC-ի հաղորդմամբ՝ Ճապոնիան արտակարգ նախազգուշացումներ է հրապարակել Տոկիոյի և հարակից շրջանների համար, քանի որ հզոր «Դուջուան» թայֆունը շարժվում է դեպի երկրի արևելյան ափ։
Փորձագետները զգուշացնում են, որ «Դուջուանը» կարող է սողանքներ և ջրհեղեղներ առաջացնել։
Այս պահի դրությամբ չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ինչպես նաև դադարեցվել է երկաթուղային հաղորդակցության մի մասը։