Ճանապարհների դեպարտամենտը կոչ է անում քաղաքացիներին, ձնահոսքի վտանգի պատճառով ձեռնպահ մնալ Գուդաուրի-Կոբի ուղղությամբ երթևեկելուց
Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով, ճանապարհների մաքրման աշխատանքները հետաձգվել են,-այս մասին լրատվությունը տարածում է, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Ինչպես նշված է հայտարարությունում, միջավայրի ազգային գործակալությունից ստացած տվյալներով, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի ՝Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում կա ձնահոսքի վտանգ: Այդ պատճառով, նշված հատվածում արգելվում է ցանկացած տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Դեպարտամենտի տվյալներով, ձնահոսքի վտանգի պատճառով, արգելվում են նաև ճանապարհի մաքրման աշխատանքները:
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը կոչ է անում ուղևորներին, ենթարկվել հաստատված սահմանափակումներին և ձեռնպահ մնալ այդ ուղղությամբ երթևեկելուց:
Հեղինակ -
Edgar Barsegyan