Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդչով տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես արգելված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի միջազգային ավտոմայրուղու կմ93-կմ107 (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում։
Նրանց տվյալներով՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի անընդհատ ռեժիմով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։