Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու ժայռոտ լանջին նախատեսված աշխատանքների պատճառով երթևեկությունը կսահմանափակվի

14:40, 13.11.2025

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու ժայռոտ լանջին նախատեսված են մաքրման աշխատանքներ, այդ իսկ պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով՝ նոյեմբերի 14-ին, 15-ին և 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն, երթևեկությունը լիովին կսահմանափակվի։

Սահմանափակումը կվերաբերի Ճաբուա Ամիրեջիբիի և Քաքուցա Չոլողաշվիլիի մայրուղիների խաչմերուկի թունելից մինչև Միխեիլ Թամարաշվիլի պողոտա տանող ճանապարհահատվածին։

Սահմանափակման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Քաքուցա Չոլողաշվիլիի մայրուղով, Սուլխան Ցինցաձեի և Միխեիլ Թամարաշվիլիի փողոցներով։

Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում քաղաքացիներին պատճառված անհարմարության համար։

Նմանատիպ