Ճաբուա Ամիրեջիբի ավտոճանապարհին՝ ժայռոտ լանջին ընթացող աշխատանքների պատճառով գիշերվա ժամերին կսահմանափակվի երթևեկությունը

12:35, 20.11.2024

Ճաբուա Ամիրեջիբի ավտոճանապարհին՝ ժայռոտ լանջին, շարունակվում են քարաթափման դեմ ցանցի աշխատանքները։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ նշված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին և 22-ին, գիշերը՝ ժամը 00:00-ից 06:00-ն, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Մասնավորապես, սահմանափակումը կվերաբերի Ճաբուա Ամիրեջիբի և Կակուցա Չոլողաշվիլի մայրուղիների հատման թունելից մինչև Միխեիլ Թամարաշվիլի պողոտա ընկած հատվածին։ Սահմանափակման ընթացքում մեքենաները կկարողանան շարժվել Քաքուցա Չոլոկաշվիլի մայրուղուց, Սուլխան Ցինցաձեի և Միխեիլ Թամարաշվիլի փողոցներով։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշված է տեղեկության մեջ:

Նմանատիպ