Ծերովանիի վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում նման չափանիշներով և տեխնոլոգիաներով հագեցած լինելու է միակը. Մամուկա Բախտաձե
Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն այսօր դիտել է Ծերովանիում կառուցվող վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքները, որտեղ զինվորականներին հնարավորություն կտրվի անցնել վերականգնողական կուրս, միջազգային չափանիշներին համապատասխան:
Վերականգնողական կենտրոնում երկարաժամկետ վերականգնվելու հնարավորություն կտրվի Վրաստանի տարածքային ամբողջականության համար և միջազգային առաքելություններում վիրավորված և տուժած զինծառայողներին:
Կառավարության ղեկավարը ուշադրությունը կենտրոնացրել է կենտրոնի կարևորության վրա, որի ավարտը ծրագրվում է այս տարվա ավարտին, և շնորհակալություն հայտնել գործընկերներին աջակցության համար:
Լրատվությունն այս մասին տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը: