Ծառայությունների գործակալությունում գործարկվել է տրանսպորտային միջոցների հեռավար վերագրանցման ծառայությունը
Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունում տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների հեռավար վերագրանցման նոր ծառայության շնորհանդեսը:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել ծառայությունների գործակալության տնօրեն Շալվա Կբիլաշվիլին, տնօրենի տեղակալները, Ռուսթավիի կենտրոնական դեպարտամենտի և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
«Ելույթ ունենալիս Շալվա Կբիլաշվիլին նշել է, որ գործակալության գլխավոր առաջնահերթություններից մեկը ծառայությունների մատուցման գործընթացների անընդհատ զարգացումն ու քաղաքացիների համար ժամանակակից, արագ և հարմարավետ ծառայությունների ապահովումն է:
Շնորհանդեսի շրջանակներում գործակալության տնօրենի տեղակալ Նինո Էփխոշվիլին ներկաներին ծանոթացրել է նոր էլեկտրոնային ծառայության գործունեության սկզբունքին, ընթացակարգերին և տեխնիկական հնարավորություններին:
Քաղաքացիները նշված ծառայությունից կարող են օգտվել ինչպես ծառայությունների գործակալության SERVICE AGENCY բջջային հավելվածի, այնպես էլ Sa.gov.ge վեբկայքի միջոցով», – նշված է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ: