«Ծառայողական անձնական ավտոմեքենաների» հետ կապված պետական որոշ կազմակերպություններում իրավիճակը կտրականապես անընդունելի է. Մամուկա Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարում է, որ «ծառայողական անձնական ավտոմեքենաների» հետ կապված նոր նախաձեռնությունը ներկայացնելու է կառավարության հաջորդ նիստին:
Այս մասին հայտարարել է Մամուկա Բախտաձեն՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:
«Կառավարության առաջիկա նիստին պարտադիր կներկայացնեմ նոր նախաձեռնությունը, որը վերաբերում է ոչ միայն «ջիպերին»: Սա վերաբերում է ընդհանուր ավտոպարկին, հատկապես «ծառայողական անձնական ավտոմեքենաներին: Բնական է, այն իրավիճակը, որը այդ տեսանկյունից գոյություն ունի պետական կազմակերպությունում, անընդունելի է, ես կասեի կտրականապես անընդունելի: Այստեղից ելնելով, մենք կունենանք նոր նախաձեռնություն, որը արդեն մշակված է և կներկայացնենք կառավարության հաջորդ նիստին,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն