Ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար Կոսովոյի պատվիրակությունը Վրաստան կայցելի առանց այցեգրի, սակայն Վրաստանի կառավարությունում պարզաբանում են, որ դա չի նշանակում Կոսովոյի անկախության ճանաչում
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար Կոսովոյի պատվիրակությունը Վրաստան կայցելի առանց այցեգրի, սակայն Վրաստանի կառավարությունում պարզաբանում են, որ դա չի նշանակում Կոսովոյի անկախության ճանաչում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Կոսովոյի պատվիրակությանը իրավունք է տրվում առանց այցեգրի ժամանել Վրաստան: Այդ նպատակով հրապարակվել է կառավարության հրամանագիր, որը ստորագրում է վարչապետ, Մամուկա Բախտաձեն:

Մրցումը տեղի է ունենալու ապրիլի 3-13-ին Բաթումիում:

«Հրամանագրում նշված անձանց մուտքը Վրաստանի տարածք և նրանց եվրոպայի առաջնությանը մասնակցելը, չի նշանակում, որ Վրաստանը ճանաչել է Կոսովոյի անկախությունը»,-ասված է փաստաթղթում:

Կոսովոյի համար նման որոշում ընդունվել է նաև Վրաստանում անց կացրած այլ մարզական միջոցառումների ժամանակ: