Ծանրամարտ | Գոգա Ջաջվանին նվաճեց երեք ոսկե մեդալ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում #1TVSPORT
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 94 կգ քաշային կարգում հանդես եկող Գոգա Ջաջվանին նվաճեց երեք ոսկե մեդալ։
Վրացի ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 166 կգ, հրում վարժությունում 197 կգ և նվաճեց երրորդ ոսկե մեդալը՝ ընդհանուր 363 կգ արդյունքով։ Գոգա Ջաջվանին նաև դարձավ Եվրոպայի ռեկորդակիր։
Գերվասի Թաբագարին մրցեց նույն քաշային կարգում և պոկում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ՝ ընդհանուր 196 կգ արդյունքով։
Վրացի ծանրորդները մրցում են Ալբանիայում Ավթանդիլ Գախոկիձեի գլխավորությամբ։