Ծալենջիխայի մունիցիպալիտետում մնում է հրդեհի չորս ակտիվ օջախ
Ծալենջիխայի մունիցիպալիտետում մնում է հրդեհի չորս ակտիվ օջախ

Ծալենջիխայի մունիցիպալիտետի Լիաշ գյուղում հրդեհ էր: Մունիցիպալիտետի քաղաքապետ, Բեսիկ Փարցվանիայի տեղեկությամբ, հրդեհը բռնկվել էր բարձրավոլտ ենթակայանի անմիջական հարևանությամբ: Հրդեհն արդեն մարվել է: Դեպքի վայրում աշխատում էին տասը հրշեջ մեքենա և 50 հրշեջ:

Ներկայումս Ծալենջիխայի մունիցիպալիտետում կա հրդեհի չորս ակտիվ օջախ՝ Մուժավա, Փախուլանի, Սքուրի և Մեդան գյուղերում: Հրդեհը բռնկվել է անտառի ստորին շերտի վրա: