Տատունաշվիլիի գործը չի խոչընդոտել է Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների նորմալացմանը. Մարիա Զախարովա
Տատունաշվիլիի գործը չի խոչընդոտել է Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների նորմալացմանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությամբ, Արչիլ Տատունաշվիլիի գործը չի խոչընդոտել է Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների նորմալացմանը: Այս մասին Զախարովան հայտարարել է «Դոժդ» հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, Վրաստանում բազմաթիվ մարդկանց համար անընդունելի է, ինչպես նաև Վրաստանի սահմաններից դուրս: Ոչ մեկ չի զարմանում, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների բարելավման հակառակորդները բռնվել են Տատունաշվիլիի գործին, սակայն չնայած ցինիկ քարոզչալան սպեկուլացիաներին, որը առաջացել է այս դժբախտ պատահարի շուրջ, երկու երկրների հարաբերություններում ոչինչ չի փոխվել»,-հայտարարել է Զախարովան:

Նա, որպես Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների նորմալացման օրինակ է բերել՝ առևտրական հարաբերությունների վերականգնումը, տրանսպորտային երթևեկության նորացումը և Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի այցեգրեր ստանալու վրա սահմանված սահմանափակումների վերացումը:

Մարիա Զախարովան չի բացառել նաև Վրաստանի քաղաքացիների համար այցեգրերի վերացումը: Սակայն նրա խոսքերով հարկավոր է անվտանգության և հակաահաբեկչական հարցերի շուրջ համատեղ աշխատանք, որից վրացական կողմը հրաժարվում է: