Տարիել Նակաիձեն դիմել է Իրակլի Ղարիբաշվիլիին - Թույլ չեմ տա, որ շրջանցեք իմ հարցերը
Տարիել Նակաիձեն դիմել է Իրակլի Ղարիբաշվիլիին - Թույլ չեմ տա, որ շրջանցեք իմ հարցերը

Ես վրացի մահմեդական եմ և ձեզ թույլ չեմ տա, Վրաստանում բնակվող փոքրամասնություններին որպես երկրորդական քաղաքացիներ ընդգծել և նշել,- այսպես է դիմել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին խորհրդարանի արտահերթ նիստում, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, Տարիել Նակաիձեն:

Պատգամավորը հայտարարել է, որ ուրբաթ օրը լիագումար նիստում վարչապետից չի ստացել իր հարցի պատասխանը:

«Մենք կկառուցենք մզկիթներ, եկեղեցիներ, սինագոգեր և ազատ, անկախ, բազմազան Վրաստան, քանի որ մեզ համար դա հոգևորության կարևոր հարց է: Ձեզ թույլ չեմ տա անտեսել մեր հարցերը. Վրաստանը մեր հայրենիքն է, մենք այլ հայրենիք չունենք: Մրցեք մեզ հետ հայրենասիրության և Վրաստանի հանդեպ սիրո մեջ», – վարչապետին դիմել է Տարիել Նակաիձեն: